Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. Հայտնի են «Ուրարտուի» խաղի վայրն ու սպասարկող մրցավարական բրիգադը

Հուլիսի 11-ին «Ուրարտուն» կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Տալինի «Կալևի» հետ դիմակայության առաջին խաղը:

Հանդիպումը կկայանա Էստոնիայում՝ «Կադրիորգ» մարզադաշտում: Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:30-ին:

Խաղը կսպասարկի Ուկրաինան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավարը Դմիտրո Կուբրիակն է: Եզրային մրցավարներն են Վալենտին Կուտսևը և Վիկտոր Նիժնիկը։ Խաղի չորրորդ պաշտոնյան Անդրեյ Կովալենկոն է։

© Armenian Soccer 2024