Գերմանական Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆրայբուրգին»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» պահեստայինների կազմում էր և խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին:
Այս ոչ-ոքիից հետո «Քյոլնը» 17-րդ հորիզոնականում է և հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կխաղա Երկրորդ Բունդեսլիգայում:
© Armenian Soccer 2024