Armenian Soccer
Armenian Soccer

Կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի վիճակահանությունը

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները ստացել են հետևյալ խաղային համարները:

1․ «Վեստ Արմենիա»
2․ ԲԿՄԱ
3․ «Նոա»
4․ «Արարատ»
5․ «Վան»
6․ «Փյունիկ»
7․  «Ուրարտու»
8․ «Արարատ-Արմենիա»
9․ «Ալաշկերտ»
10․ «Գանձասար»
11. «Շիրակ»


Առաջին տուրը բաց է թողնելու «Վեստ Արմենիան»։
Մրցափուլի մյուս զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ՝

ԲԿՄԱ – «Շիրակ»
«Նոա» — «Գանձասար»
«Արարատ» — «Ալաշկերտ»
«Վան» — «Արարատ-Արմենիա»
«Փյունիկ» — «Ուրարտու»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին:

© Armenian Soccer 2024