Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարի վերջին՝ Իսրայել-Հայաստան հանդիպումը, որն ավարտվել է Իսրայելի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։
Իսրայել Մ-19 — Հայաստան Մ-19: 2-0 (1:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Վորկու, 8, Բիրու, 49
Այսպիսով, կայացած խաղերի արդյունքում մինի-մրցաշարի հաղթող է դարձել Ուկրաինայի կանանց Մ-19 հավաքականը, որը պայքարը կշարունակի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլում:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024