Կանանց Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի 4-րդ խմբի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է Բուլղարիայի ընտրանուն:
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփել է Վերոնիկա Ասատրյանը՝ աչքի ընկնելով 75-րդ րոպեին:
Վերջին տուրում մեր հավաքականը հուլիսի 16-ին հյուրընկալվելիս խաղալու է Ռումինայի ընտրանու հետ:
Վերջին տուրից առաջ կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով 3-րդն է խմբում:
© Armenian Soccer 2024