
Կանանց Հայաստանի հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ազգային թիմի հետ և պարտվեց 0-5 ջախջախիչ հաշվով:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան 17-ամյա կիսապաշտպան Թինաթին Ամբալիան, վրացական «Սամեգրելոյի» կիսապաշտպան Նաթիա Դանելիան և պաշտպան Նինո Պասիկաշվիլին, վրացական «Գուրիայի» կիսապաշտպան Խաթիա Չկոնիան, թուրքական «Ամեդի» հարձակվող Թեոնա Բակրաձեն:
Մեր ընտրանին Վրաստանի հավաքականի հետ կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հուլիսի 16-ին, կրկին Թբիլիսիում։
© Armenian Soccer 2023