Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ֆուտբոլ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի կանանց հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և այժմ 143-րդն է։

Առաջին տեղում աշխարհի գործող չեմպիոն Իսպանիան է, որին հաջորդում են Ֆրանսիան ու Անգլիան։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Ճապոնիան, Կանադան, Բրազիլիան ու Հյուսիսային Կորեան։

Հիշեցնենք, որ Եվրո-2025-ի որակավորման փուլի C լիգայի չորրորդ խմբում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը չորս խաղում ունի 2 հաղթանակ, 2 պարտություն և 6 միավորով երկրորդն է։

© Armenian Soccer 2024