Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 3-9-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Արմինե Հարությունյան — «Լեռնային Արցախ»
Մարիամ Նալբանդյան — «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան — «ԱԻԿ» (Շվեդիա)
Լիանա Ղազարյան — «Հայասա»
Անյուտա Գալստյան — «Լեռնային Արցախ»
Մարիա Սախինովա
Անի Ղուկասյան
Կիսապաշտպաններ
Նաիրի Տեր-Մկրտչյան — «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Լարա Կազանչյան — «Կալգարի» (Կանադա)
Մարալ Արթին — «Կորդոբա» (Իսպանիա)
Կարինե Եղյան — «Հայասա»
Աննա Դալլաքյան — «Հայասա»
Վերոնիկա Ասատրյան — «Լեռնային Արցախ»
Մարինե Կարապետյան
Հարձակվողներ
Կլաուդիա Չոլակյան — «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա
Հավաքի շրջանակում Հայաստանի հավաքականը ապրիլի 6-ին և 9-ին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ:
Հանդիպումները կկայանան Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում և կմեկնարկեն ժամը 14:30-ին:
© Armenian Soccer 2023