Armenian Soccer
Armenian Soccer

«Կադրային հարցերը մեր տիրույթում չեն». ԿԳՄՍ նախարարը՝ ՀՖՖ նախագահին հեռացնելու մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղվել Հայաստանի հավաքականի անհաջող խաղերից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հեռացման՝ երկրպագուների պահանջի մասին։

«Ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, նախագահին ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ նրանց կառավարող մարմինը գործադիր կոմիտեն է։ Այդ երկու մարմիններն են իրավասու նման հարցեր քննարկելու և որոշումներ կայացնելու։ Ինչ վերաբերում է մեզ՝ որպես սպորտի ոլորտում լիազոր մարմին, ֆուտբոլի զարգացումն, իհարկե, մեր առաջնահերթ խնդիրներից է։

Սպորտի ռազմավարությամբ էլ առանձին գրված է, որ ֆուտբոլի զարգացման ծրագիր պիտի լինի։ Սա նշանակում է, որ մենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պիտի քննարկենք ֆուտբոլի զարգացմանն առնչվող հարցերը։ Բայց կադրային հարցերը մեր տիրույթում չեն»,- ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 17-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անդրեասյանը։

© Armenian Soccer 2024