Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ինտերը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ ու պարտվեց 1:2 հաշվով։
Հատկանշական է, որ խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ հաշվի մեջ առաջ են անցել տանտերերը, սակայն հյուրերը վերջին րոպեներին երկու գոլ են գրանցել ու հաղթել։
Այսպիսով «Ներաձուրիները» դուրս մնացին հետագա պայքարից։
«Ինտերը» վերջին անգամ պարտվել էր սեպտեմբերի 27-ին, երբ Ա սերիայի շրջանակում նույն հաշվով զիջել էր «Սասուոլոյին»:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել 99-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023