
Ռոբերտ Արզումանյանի` «Նոայի» հետ պայմանագիրը չի երկարաձգվել։
Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմի գլխավորած մարզչի պաշտոնում Արզումանյանին կփոխարինի իսպանացի մասնագետ Կառլոս Ինարեխոսը։
39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում։
Կառլոս Ինարեխոսի վերջին ակումբը եղել է Իրանի «Նասայի Մազանդարան» ՖԱ-ն։
«Նոա» ՖԱ-ն բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթել Կառլոս Ինարեխոսին կարիերայի նոր փուլում:
© Armenian Soccer 2023