
Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» ստուգողական խաղ է անցկացրել Բ Սերիայում հանդես եկող «Պիզայի» հետ: «Ներաձուրիները» միայն ավելացված 6-րդ րոպեին Յան Բիսեկի գոլի շնորհիվ են փրկվել պարտությունից:
«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը:
Օգոստոսի 7-ին «Ինտերն» ընկերական խաղում կմրցի «Ալ Իթիհադի» հետ:
© Armenian Soccer 2024