Ա Սերիայի 1-ին տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Ջենոայի» հետ: Գործող չեմպիոնը գոլ բաց թողեց ավելացրած 5-րդ րոպեին:
Մինչև 95-րդ րոպեն «Ինտերը» Մարկուս Թուրամի դուբլի շնորհիվ հաղթում էր 2:1 հաշվով, ընդ որում, ֆրանսիացին 2-րդ գոլը խփել էր հիմնական ժամանակի վերջին րոպեին:
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին: 16-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դեղին քարտ էր ստացել:
© Armenian Soccer 2024