Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերն» 90-րդ րոպեին բաց է թողել «Չելսիի» նկատմամբ հաղթանակը

«Ինտերն» այսօր հյուրընկալվելիս ընկերական խաղ է անցկացրել «Չելսիի» հետ և ձեռքից բաց թողել հաղթանակը. «Սթեմֆորդ Բրիջում» գրանցվել է 1:1 հաշիվ:

Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացել է «ներաձուրիների» հարձակվող Թուրամը: «Չելսին» 90-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը. աչքի է ընկել Լեսլի Ուգոչուկվուն:

Մխիթարյանը եղել է «Ինտերի» մեկնարկային կազմում ու փոխարինվել է 81-րդ րոպեին:

© Armenian Soccer 2024