Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Էմպոլիի» հետ ու հաղթեց 3:0 հաշվով։
Ներաձուրիներ կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկ գոլով էլ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։
Առաջնությունում այս հաղթանակը շատ սպասված էր «Ինտերի» համար, քանի որ վերջին անգամ թիմը հաղթել էր մարտի 5-ին, երբ 2:0 հաշվով առավելության էր հասել «Լեչեի» նկատմամբ։
Այժմ «Ինտերը» 54 միավորով 5-րդ տեղում է։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն անձնական պատճառներով բացակայում էր այս խաղի հայտացուցակից։Նա հավանաբար կվերադառնա հաջորդ շաբաթ կայանալիք գավաթային հանդիպմանը։
© Armenian Soccer 2023