Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»:
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով` թուրինցիների հաղթանակով։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին։
«Ներաձուրիները» կրելով հերթական պարտությունն իջան 3-րդ հորիզոնական, 2-րդ տեղը զիջելով «Լացիոյին»:
«Յուվենտուսը», որից ֆինանսական խարդախությունների պատճառով հանվել է 15 միավոր, այժմ 41 միավորով 7-րդն է։
© Armenian Soccer 2023