
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիային» ու հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Աչերբին ու Մարտինեսը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 76-րդ րոպեին։
«Ինտերն» այժմ 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023