
Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Տորինոյին»: Գոլառատ խաղն ավարտվել է «Ինտերի»՝ 3:2 հաշվով հաղթանակով:
Միլանյան թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մարկուս Թյուրամը՝ աչքի ընկնելով 25, 35 և 60-րդ րոպեներին:
Հանդիպմանն «Ինտերի» կազմում մեկնարկային րոպեներից մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 77-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտերը» 14 միավորով 2-րդ տեղում է:
© Armenian Soccer 2024