Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ինտերը» Պորտուգալիայում մրցեց «Բենֆիկայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով։
«Ներաձուրիների» կազմում գոլի հեղինակներ դարձան Նիկոլո Բարելան և Ռոմելու Լուկակուն։ Վերջինս անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և խաղաց մինչև եզրափակիչ սուլիչը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 19-ին։
© Armenian Soccer 2023