Ա Սերիայի 32-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարիին» և խաղացել ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում հաշիվը բացել է Ալեքսիս Սանչեսը: Երկրորդ խաղակեսում գրանցվել է 3 գոլ. նախ հյուրերը հավասարեցել են հաշիվը, այնուհետ՝ 74-րդ րոպեին 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Չալհանօղլուն, սակայն «Կալյարին» ևս մեկ անգամ վերականգնել է հաշվի հավասարակշռությունը:
Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել 64-րդ րոպեին:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» շարունակում է 83 միավորով վստահորեն գլխավորել Ա Սերիայի մրաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024