Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Ինտեր» — «Յուվենտուս» խաղում (4:4) արդյունավետության ռեկորդ է գրանցվել։
Առաջին խաղակեսում երկու թիմերը միասին 5 գոլ են խփել (3:2)։ Ինչպես հաղորդում է Opta-ն՝ Ա Սերիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ «Ինտերի» ու «Յուվենտուսի» միջև խաղի առաջին կեսը այդքան գոլառատ է ստացվում, և երկու թիմերը միասին վերցրած, 5 գնդակ են հեղինակում:
Հիշեցնենք՝ «Ինտեր» — «Յուվե» հանդիպման առաջին կեսում տանտերերի կազմում 2 անգամ 11-մետրանոցի նշակետից աչքի է ընկել Պյոտր Զելինսկին, մեկ գոլ էլ խփել է Հենրիխ Մխիթարյանը: «Յուվեից» պատասխանել են Դուշան Վլահովիչն ու Տիմոտի Վեան:
© Armenian Soccer 2024