Armenian Soccer
Armenian Soccer

Հույները կսպասարկեն «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» խաղը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Արիստոտելիս Դիամանտոպուլոսը։ Եզրերում նրան կօգնեն Կոնստանտինոս Պսարրիսն ու Կոնստանտինոս  Տրիանտաֆիլլուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Կոնստանտինոս Պերրակիսը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» դիմակայության պատասխան խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 19։00-ին։

© Armenian Soccer 2024