Fastex ՊԼ 19-րդ տուրի «Փյունիկ» — «Գանձասար» խաղը վերջինն է եղել երևանյան թիմի ավագ Արտակ Գրիգորյանի պրոֆեսիոնալ կարիերայում: Այս մասին հայտնում է «Փյունիկը»:
37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և 496 հանդիպում՝ ակումբային կարիերայում:
Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում 3-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:
Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած հանդիպումների թվով:
«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել ավագին օրինակելի կարիերայի և բազում էմոցիաների համար:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024