Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Ուրատուն» սեփական հարկի տակ ընդունել էր Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը: 49-րդ րոպեին «Ուրարտուն» կարող էր կրկնապատկել առավելությունը, սակայն գոլը չեղարկվեց: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտ հաշվի փոփոխություն չեղավ: Ավելացված 8-րդ րոպեի վերջին վայրկյաններին «Գանձասարի» դարպասը երկրորդ գոլն ուղարկեց Կարեն Մելքոնյանը: Նշենք, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցումները իր ակտիվում գրանցեց Արտեմ Պոլյարուսը:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» ևս 10 միավոր վաստակեց և «Վանի» ու «Արարատի» հետ զբաղեցնում է առաջին եռյակը:
© Armenian Soccer 2024