
Հայաստանի առաջնության 17-րդ տուրում «Վանն» ու «Ուրարտուն» թեժ պայքարում չկարողացան պարզել հաղթողին։
Արտագնա խաղում նախ հաշիվը բացեց չեմպիոնը. 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Թեմուր Ջիկիան, ապա տանտերերից հաշիվը հավասարեցրեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
Խաղավերջում Էդուարդոն կրկին առաջ մղեց երևանյան թիմին, սակայն դրանից հետո «Ուրարտուի» 2 ֆուտբոլիստ` Եվգենի Ցիմբալյուկն ու Մարկոս Ժունիորը հեռացվեցին խաղադաշտից։
«Վանն» առիթից օգտվելով խփեց պատասխան գնդակը. իր թիմին պարտությունից փրկեց Սանին Բուհարին։
Վերջում կարմիր քարտ ստացավ նաև տանտերերի ֆուտբոլիստ Չուկվուեբուվա Օկորոնկվոն։
© Armenian Soccer 2023