
ՀՊԼ 4-րդ տուրն ավարտվեց Գյումրիում կայացած «Շիրակ» — «Վան» խաղով: Չարենցավանյան թիմը հաղթեց 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը բացվեց 51-րդ րոպեին. աչքի ընկավ Մոմո Տուրեն: Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ջոն Բատիգին:
Այս տուրից հետո «Վանը» 7 միավորով 3-րդ տեղում է, «Շիրակը» 6 միավոր ունի և 5-րդն է աղյուսակում:
© Armenian Soccer 2024