Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Շիրակը» Երևանում հաղթել է 10 հոգով մնացած ԲԿՄԱ-ին


Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է ԲԿՄԱ — «Շիրակ» խաղով: Գյումրեցիները Երևանում հաղթել են 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չեն եղել, երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Լյովա Մրյանն ու թիմի նորեկ Ռազմիկ Հակոբյանը:

Նշենք, որ ԲԿՄԱ-ն 18-րդ րոպեից խաղացել է 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Արգիշտի Պետրոսյանը, իսկ 42-րդ րոպեին ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացվել է տեխնիկական գոտուց:

© Armenian Soccer 2024