Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Փյունիկը» կրկին անպարտելի էր, «Արարատ-Արմենիան» վստահորեն հաղթեց «Շիրակին»

Հայաստանի առաջնության 17-րդ տուրում փոխչեմպիոնը հյուրընկալեց «Նոային» ու կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

Նախ հաշիվը բացեցին հյուրերը. գոլի հեղինակ դարձավ Իլիաս Ալհաֆթը։

Ապա «Փյունիկի» կազմում հիանալի գոլեր հեղինակեցին Հովհաննես Հարությունյանն (դուբլ) ու Վագներ Գոնսալվեշը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը դեռ ոչ մի պարտություն չի կրել ընթացիկ մրցաշրջանում։

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» տանը 2:0 հաշվով վստահորեն հաղթեց «Շիրակին»։

Բրոնզե մեդալակրի հաղթանակն ապահովեցին Լեոնարդո Վինիսիուսի ու Ջոնաթան Դուարտեի գոլերը։

© Armenian Soccer 2023