
Հայաստանի պրեմիեր լիգայի 2023/24թթ. մրցաշրջանի առաջին տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։
Խաղն ավարտվեց 2:1 հաշվով ` չեմպիոնի հաղթանակով։
Գավաթակրի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը, որը գոլերից մեկը խփել է 11-մետրանոցից։
Բանակայինների միակ գոլը հեղինակեց «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Խարիտոն Այվազյանը։
© Armenian Soccer 2023