Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Նոան» «Շիրակի» նկատմամբ խոշոր հաղթանակով սկսեց մրցաշրջանը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց «Շիրակի» հետ: Գյումրիում գրանցվեց 5:0 հաղթանակ հօգուտ երևանյան թիմի:

«Նոայի» կազմում դուբլ ձևակերպեց Էրալդո Չինարին, մեկական անգամ աչքի ընկան Մաթեուս Այասը, Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն:

Առաջնությունում արդեն 2 խաղ անցկացրած «Շիրակը» առաջին պարտությունը կրեց, «Նոան» առաջին խաղն էր անցկացնում, երկու թիմերն էլ այժմ 3-ական միավոր ունեն:

© Armenian Soccer 2024