
Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Շիրակին»։
Թեժ հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով` հյուրերի հաղթանակով։
Ալաշկերտցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լևան Կուտալիան, որն էլ հենց հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին»: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիթ Խուրցիձեն։
«Շիրակի» գոլերը խփեցին Մաջիկո Տրաորեն և Դիմիտրիե Պոբուլիչը։
© Armenian Soccer 2023