
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Վանին» ու հաղթեց 4:1 հաշվով։
Հատկանշական է, որ խաղի հաշիվը բացել են հենց չարենցավանցիները։ 15-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Դանիիլ Անկուդինովը։
Այնուհետև փոխչեմպիոնը 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն ու խոշոր հաշվով հաղթանակ տոնել։
Գոլերի հեղինակներ են դարձել Էզան, Արթուր Սերոբյանը, Հակոբ Հակոբյանն ու Տաոֆիք Ջիբրիլը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 3-րդն է 72 միավորով։
«Վանը» 37 միավորով շարունակում է մնալ 5-րդ տեղում։
© Armenian Soccer 2023