Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» տոնեց հերթական հաղթանակը

Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» ու հաղթեց 2:0 հաշվով։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասներն ու ընդմիջման գնացին առանց հաշիվը բացելու։

Երկրորդ խաղակեսում ` 55-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց տանտերի դարպասին, որն էլ անվրեպ իրացնելով իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Ալեմաոն։

79-րդ րոպեին Էդգար Գրիգորյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Թաոֆիք Ջիբրիլը։

Այսպիսով, փոխչեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով և երկարացրեց անընդմեջ հաղթանակների շարքը։ «Արարատ-Արմենիան» արդեն 15 խաղ անընդմեջ պարտություն չի կրել, ընդ որում 12 հաղթանակ է տարել և ընդամենը 3 ոչ-ոքի արել։

«Լեռնային Արցախն» ընդհակառակը շարունակում է անընդմեջ պարտություններ կրել։

«Արարատ-Արմենիան» 2-րդ տեղում է 59 միավորով։

«Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։

© Armenian Soccer 2023