Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 27-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» ընդունեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով ` փոխչեմպիոնի հաղթանակով։ Վերջինս տևական ժամանակ ելույթ է ունենում առանց պարտությունների։
Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Տենտոն Եննեն ու Խուլիո Բուենոն։
Բանակայինների միակ գոլը հեղինակեց Ռուբեն Աբրահամյանը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 62 միավորով հավասարվեց առաջատար «Ուրարտուին», սակայն վերջինս դեռ չի անցկացրել ընթացիկ տուրի հանդիպումը։
ԲԿՄԱ-ն շարունակում է 17 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023