Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթել է «Ալաշկերտին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալելիս 3:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Խաղի հաշիվը բացվել էր արդեն 4-րդ րոպեին. «Արարատ-Արմենիային» առաջ էր մղել Տենտոն Յեննեն, իսկ 14-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում 11-մետրանոցը դիպուկ իրացրեց ու հաշիվը հավասարեցրեց Բենիկ Հովհաննիսյանը: 21-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» առավելությունը վերականգնվեց, իսկ վերջնական հաշիվը ձևակերպվեց 80-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 6 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ալաշկերտը» 4 միավոր ունի և 8-րդն է:

© Armenian Soccer 2024