Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտն» ու «Վանը» ոչ-ոքի խաղացին

ՀՊԼ 2-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ» — «Վան» խաղով: Խաղը կայացավ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և ավարտվեց 1:1 հաշվով:

8-րդ րոպեին «Վանի» կազմում հաշիվը բացեց Ջեսսի Ակիլան: «Ալաշկերտը» պատասխան գոլը խփեց 69-րդ րոպեին. 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ժոզե Էմբալոն:

Այս ոչ-ոքիի շնորհիվ թիմերն առաջին 1-ական միավորը վաստակեցին ընթացիկ մրցաշրջանում:

© Armenian Soccer 2024