Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Ալաշկերտը» գոլառատ խաղում հաղթեց «Ուրարտուին»

Հայաստանի IDbank պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»:
«Նաիրի» մարզադաշտում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:2 հաշվով։

Հետաքրքրական է, որ բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։

«Ալաշկերտի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Խուրցիձեն, Կուտալիան, Միմիտոն ու Մենեզեսը։
Չեմպիոնի գոլերը խփեցին Միքայել Միրզոյանն ու Արման Ղազարյանը։

© Armenian Soccer 2023