Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկից»: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ավարտվել է ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը, և նա վերադառնում է «Սոչի»:
«25-ամյա կիսապաշտպանը մեր ակումբում 3,5 տարի անցկացրեց, իր անգնահատելի ներդրումն ունեցավ «Փյունիկի» երկու չեմպիոնություններում, բացի դրանից, միասին տպավորիչ ճանապարհ անցանք եվրագավաթներում: Մեր ակումբում Հարությունյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական: Շնորհակալություն ենք հայտնում անձնվեր ելույթների համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում», — ասված է «Փյունիկի» հայտարարության մեջ:
© Armenian Soccer 2024