ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտարարել է Ազգերի լիգայի առաջիկա խաղարկության՝ Հայաստան — Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկի մասին:
Մրցաշարի մեկնարկային խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի 20:00-ին:
Տոմսերը հնարավոր է առցանց ձեռք բերել https://tickets.ffa.am կայքում:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ
© Armenian Soccer 2024