Armenian Soccer
Armenian Soccer

Հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. Մխիթարյանը ցանկում է

Հայտնի Transfermarkt պորտալը կազմել է հետխորհրդային երկրների՝ բոլոր ժամանակների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Դրանում տեղ է գտել նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 2016 թվականին եղել է 37 միլիոն եվրո: Այս արժեքով Մխիթարյանը վարկանիային ցանկում 5-րդն է:

Առաջին տեղում «Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան է 85 մլն եվրո արժեքով: Նրան հետևում են ուկրաինացիներ Միխայիլ Մուդրիկն ու անդրեյ Շևչենկոն՝ համապատասխանաբար 60 և 51 մլն եվրո տրանսֆերային արժեքներով:

© Armenian Soccer 2024