Հուլիսի 3-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։
Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են կանոնակարգի հաստատման օգտին։
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցեն 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան» և ԲԿՄԱ ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը»։
Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի հնգական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերը կանցկացնեն մեկական հանդիպում՝ սեփական և մրցակցի հարկի տակ։
Կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
© Armenian Soccer 2024