
Ինչպես արդեն հայտնի է, «Փյունիկն» այլևս չի կարողանալու իր տնային հանդիպումներն անցկացնել Աբովյանի մարզադաշտում։ Դա այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է միակողմանի խզել վարձակալության պայմանագիրը:
Արթուր Սողոմոնյանի ակումբը հայտարարել էր, որ այդ որոշման պատճառով թիմը կարող է դուրս գալ առաջնությունից, քանի որ տնային հանդիպումներ անցկացնելու տեղ չունեն:
Այնուամենայնիվ, ըստ Sportball24.com-ի տեղեկությունների` Երևանի «Փյունիկն» իր առաջիկա տնային հանդիպումները կանցկացնի Գյումրու Քաղաքային մարզադաշտում, որտեղ հանդես է գալիս «Շիրակը»:
Հայաստանի փոխչեմպիոնները Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 տուրից հետո 14 միավորով զբաղեցնում են 1-ին տեղը:
«Փյունիկի» առաջիկա տնային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին, երբ կմրցի ԲԿՄԱ-ի դեմ:
© Armenian Soccer 2023