Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է` որտեղ «Փյունիկը» կանցկացնի ԿԼ որակավորման առաջին 2 փուլերի տնային հանդիպումները

Երևանի «Փյունիկն» ՈւԵՖԱ Կոնֆերենցաների լիգայի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում` ելնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից:

Առաջին տնային խաղը կկայանա հուլիսի 13-ին` էստոնական «Նարվա Տրանսի» դեմ: Իսկ առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի օգոստոսի 3-ին` շվեդական «Կալմարի» հետ:

Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3100 հանդիսական:

Տոմսերի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

© Armenian Soccer 2023