Երևանի «Փյունիկն» ՈւԵՖԱ Կոնֆերենցաների լիգայի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում` ելնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից:
Առաջին տնային խաղը կկայանա հուլիսի 13-ին` էստոնական «Նարվա Տրանսի» դեմ: Իսկ առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի օգոստոսի 3-ին` շվեդական «Կալմարի» հետ:
Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3100 հանդիսական:
Տոմսերի մասին կտեղեկացվի ավելի ուշ։
© Armenian Soccer 2023