ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան — «Կռիլյա Սովետով» ՌԴ
Սոֆինե Կևորկյան — «Սան Դիեգո» ԱՄՆ
Լիլիթ Բաբայան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան — «Լավալ» Կանադա
Սվետլանա Կարագյոզյան — «Ռուբին» ՌԴ
Լիանա Ղազարյան — «Ռոստով» ՌԴ
Միլանա Վարդանյան — «Կրասնոդար» ՌԴ
Տատյանա Գրիգորյան — «ՓիԷսԷս Քոլեջ» ԱՄՆ
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու»
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Մարինե Կարապետյան — «Փյունիկ»
Նիկա Սմիրնովա
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ռոստով» ՌԴ
Վերոնիկա Ասատրյան — «Արարատ Տալլին» Էստոնիա
Լարա Կազանչյան — «Քրեյթոն» Կանադա
Մարալ Արթին — «Մալագա Սիթի» Իսպանիա
Մանե Ներսեսյան — «Գո Իգլս» ԱՄՆ
Հարձակվողներ
Անի Սաֆարյան — «Կոլումբիա Լայընս» ԱՄՆ
Տաթև Խաչատրյան — «Արարատ-Արմենիա»
Լուսինե Կոստանյան — «ՈՒրարտու»
Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։
© Armenian Soccer 2024