Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 3-րդ տուրի «Չելսի» — «Նոա» հանդիպումը սպասարկելու են ավստրիացի մրցավարները: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Քրիստիան-Պետրու Չոկիրիան, որին կօգնեն Մաքսիմիլիան Վայսն ու Միքայել Օբրիցբերգերը։ Չորրորդ պաշտոնյան լինելու է Հարալդ Լեհները, իսկ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ալան Կիյասն ու Յոզեֆ Սպուրնին։
Հիշեցնենք՝ «Չելսի» — «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
© Armenian Soccer 2024