Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի է՝ ով կսպասարկի Հայաստան — Հս. Մակեդոնիա խաղը

Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ մրցափուլի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ստյուարտ Ատուելը: Նրան կօգնեն Ստյուարտ Բուրտը և Ակիլ Հոուսոնը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Տոնի Հարիգթոն, իսկ VAR-ի պատասխանատուները՝ Քրիս Կավանան ու Շան Մեսի-Էլիսը։

Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ 20։00-ին։

© Armenian Soccer 2024