Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» նոր համալրում ունի: Ինչպես հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ իրենց թիմ է տեղափոխվել հարձակվող Իսայ Լուիսը։
Կապանցիների 19-ամյա նորեկը Հայիթիի Մ-20 հավաքականի անդամ է, կարիերան սկսել է ԱՄՆ-ում՝ MLS-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» ակումբի ակադեմիայում, խաղացել է նաև իռլանդական «Աթլոն Թաունում»։
Հայիթիի Մ-20 հավաքականի կազմում Իսայ Լուիսը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
© Armenian Soccer 2024