Armenian Soccer
Armenian Soccer

Հայիթիի երիտասարդական հավաքականի խաղացողը՝ «Սյունիքի» ֆուտբոլիստ

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» նոր համալրում ունի: Ինչպես հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ իրենց թիմ է տեղափոխվել հարձակվող Իսայ Լուիսը։

Կապանցիների 19-ամյա նորեկը Հայիթիի Մ-20 հավաքականի անդամ է, կարիերան սկսել է ԱՄՆ-ում՝ MLS-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» ակումբի ակադեմիայում, խաղացել է նաև իռլանդական «Աթլոն Թաունում»։

Հայիթիի Մ-20 հավաքականի կազմում Իսայ Լուիսը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

© Armenian Soccer 2024