
Հայաստանի Մ-18 հավաքականը մարտի 12-13-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի սելեկցիա:
Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը սելեկցիային մասնակցելու համար հրավիրել է 2006 թվականին ծնված ավելի քան 60 ֆուտբոլիստի:
Սելեկցիան կանցկացվի 2 օրով՝ երկու տարբեր խմբերի համար: Ընտրված ֆուտբոլիստներից էլ կձևավորվի Հայաստանի Մ-18 հավաքականը:
© Armenian Soccer 2023